Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2019 11:07

Տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճա­կի դիմաց. ամեն ինչ՝ Ադրբեջանի սցենարով. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին՝ այն տարբերակը, որը մերժ­վել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգու­թյան ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ մանրամասն անդրադառ­նալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին:

Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ այն, ինչ հիմա բանակցվում է, ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին բազմիցս ասել է, այ­սինքն՝ տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճա­կի դիմաց: «Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգու­թյուն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն՝ սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմա­նագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղա­քական կարգավորման փաստաթուղթ չէ:
Ավելացնեմ, որ ըստ էու­թյան սա 1997 թվականի, այսպես կոչված, «փուլ առ փուլ» կարգավո­րումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է, ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն՝ ստատուս-քվոյի փո­փոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին անվտան­գության դիմաց ընդամենը, ոչ կարգավիճակի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր