Իսրայելը հրթիռային հարված է հասցրել իրանական ևս մեկ հիվանդանոցի          Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ       Կոտայքում՝ Ձորաղբյուրի ճանապարհին «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է    

24 հուն 2019 17:20

Այդ տարածքում հողակտոր չունեմ. Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՔԿ հայտարարությանը

Երեկ հրապարակվել է Հայաստանի ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:
Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշել է, որ ինքը մատնանշված տարածքում հողակտոր չունի, և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:
Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել՝ պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:
 Ավելի վաղ հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր