ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

24 հուն 2019 19:40

Տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ

Մադրիդում անժամկետ գործադուլ հայտարարած տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժածներից տասը ցուցարարներ են, երեքը՝ ոստիկաններ:
Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կարգավորել երկրի օրենսդրության դրույթները Uber և Cabify տաքսի ծառայությունների վերաբերյալ:
Որոշ ցուցարարներ տեղեկացրել են, որ հացադուլ են սկսելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր