Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 հոկ 2025 14:07

Բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ

Բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլՓաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․·

«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով: Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու, և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագառ դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի:

Հ.Գ. Եթե ժամանակին փաստաբանությունը կտրուկ արձագանքեր Մուշեղ Շուշանյանի կալանքին, այսօր այս ամենը չէր կատարվի Ա.Կոչուբաևի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր