Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 հուն 2019 09:46

Հայաստանը հայտնվել է շատ նուրբ իրողության առաջ.Մի հանգամանք, որը ձեռնտու չէ մեզ. «Ժողովուրդ»

Հայաստանը  հայտնվել է շատ նուրբ իրողության առաջ.Մի հանգամանք, որը ձեռնտու չէ մեզ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն արտաքին քաղաքական դաշտում հայտնվել է շատ նուրբ իրողության առաջ. Վենեսուելայում վերջին օրերի քաղաքական զարգացումները աշխարհաքաղաքական հակասությունների նոր թատերաբեմի են վերածվել, ընդ որում, առաջիկա ամիսներին հազիվ թե իրավիճակը կարգավորվի: ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Վրաստանը և այլ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմադիր Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ցույցեր սկսել նախագահի դեմ: Մինչդեռ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Բոլիվիան և այլ երկրներ երկրի օրինական ղեկավար են համարում նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը հակասահմանադրական է համարել քաղաքական հակառակորդի գործողությունները: Հայաստանը եւս կանգնած է այս հարցում դիրքորոշում արտահայտելու հրամայականի առաջ: Միայն թե, կողմերից որեւէ մեկին աջակցություն ցուցաբերելը կարող է աշխարհաքաղաքական աստառ ստանալ, ընկալվել որպես քաղաքակրթական, արժեքային ընտրություն:
Մի հանգամանք, որը ձեռնտու չէ մեզ, եւ հայկական կողմը պետք է փորձի խուսանավել այս կամ այն ճամբարի հետ նույնացվելուց, հանդես գալով հնարավորինս հավասարակշռված դիրքերից: Պատահականչէ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նշել է, թե ՀՀ-ն շարունակում է հետեւել զարգացումներին, հասկանալու, թե իրադարձությունները որքանով են համապատասխանում այդ երկրի օրենսդրությանը: «Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ առանցքային դեր պետք է ունենա Վենեսուելայի քաղաքացիների և ժողովրդի դիրքորոշումը, ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի առաջին հերթին Վենեսուելայի ժողովրդի համար»,- ասել է նա։ Ի դեպ, ավելի վաղ նույն միտքը արտահայտել էր ԱԳՆ-ն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում   

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր