Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

27 մար 2020 12:56

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար 15 մլն դոլար

ԱՄՆ պետքարտուղարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար 15 մլն դոլար պարգևավճար է խոստացել, հայտնում է Reuters-ը:

meduza.io կայքի տվյալներով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մադուրոյին մեղադրել է թմրանյութերի առևտրով զբաղվելու և զենք պահելու համար:

Արդարադատության նախարարության վարկածով՝ Մադուրոն ամենաուշը 1999 թվականից եղել է Cartel de Los Soles (Արևների կարտել) նարկոկարտելի առաջնորդներից մեկը: Այս կարտելը զբաղվում էր Կոլումբիայից Վենեսուելայի ճանապարհով դեպի ԱՄՆ կոկաինի տեղափոխմամբ:

Նախարարությունում կարծում են, որ այս միջոցով կարտելի անդամները ցանկանում էին «ոչ միայն հարստանալ ու ամրացնել իրենց իշխանությունը, այլ նաև ԱՄՆ-ն հեղեղել կոկաինով` ամերիկացիների առողջությունն ու բարօրությունը խաթարելու նպատակով»:

Մադուրոյի դեմ մեղադրանքն առաջադրվել է 4 կետով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է պատիժ ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն:

Այժմ Պետքարտուղարությունը 15 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել Մադուրոյին:

Մադուրոյից բացի ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է ներկայացրել Վենեսուելայի նախկին և ներկայիս մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման մի քանի առաջնորդների նկատմամբ:

«Արևների կարտելը» վենեսուելական խմբավորում է, որը զբաղվում է թմրանյութերի միջազգային առևտրով, և ենթադրաբար ղեկավարվում է Վենեսուելայի բանակի առաջնորդների կողմից: Այս խմբավորումը հայտնի է 1990-ականների սկզբից:

Վենեսուելայի նախագահի մի քանի աջակիցներ պատժամիջոցների տակ են ընկել կարտելի հետ կապ ունենալու կասկածանքով, իսկ Մադուրոյի կնոջ ազգականները ԱՄՆ-ում կալանավորվել են կոկաինի մաքսանենգության համար:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր