Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 հուն 2019 13:30

Եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ իրենց ևս լուրեր են հասել այն մասին, որ ծեծկռտուքին մասնակից, սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:


«Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է սպասվում, եթե Ղազախստանից պաշտոնական գրությունը գա: Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցնի, քանի որ նա, ամեն դեպքում, մասնակից էր ծեծկռտուքին, բայց սպանության հոդվածը կհանեն, դա շատ կարևոր է: Իսկ թե այդ հոդվածը հանելուց հետո նրան ինչ է սպառնում, չենք կարող ասել, մինչև քննությունը չվերջանա: Հոդվածում մի քանի կետ կա, եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա»,- ասաց նա:
Աղբյուրը տեղեկացրեց` Նարեկի փաստաբանները տեսակցել են, նրա հետ ամեն ինչ նորմալ է, Նարեկին հաղորդել են, որ ադրբեջանցին խոստովանել է:
«Ասացինք, որ գոնե մի քիչ ուրախանա»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր