«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

29 հուն 2019 13:40

Մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն արդյոք չի ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին եւ այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք – 2»-ն է, դիտարկում են որպես սեփական անվտանգությանը սպառնալիք:
«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք – 2»: Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խոր.մետր ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղերի կառուցում Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Շինարարության արժեքը գնահատվում է 9,5 մլրդ եվրո, թողարկումը սպասվում է մինչեւ 2019 թվականի վերջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր