Մայքլ Ջեքսոնի՝ մանկապիղծ լինելու մասին ֆիլմը զայրացրել է ընտանիքի անդամներին

Ռիդը հակադարձել է Ջեքսոնի ընտանիքի անդամներին: Ինչպես փոխանցում են միջազգային լրատվամիջոցները, նա ասել է, որ նրանք, երեւի, չեն դիտել ֆիլմը, քանի որ նրանց հայտարարությունները չեն համապատասխանում դրա բովանդակությանը: Նաեւ նշել է, որ չի զարմանում, որ ընտանիքի անդամները զայրացած են: Ըստ նրան՝ ամեն անգամ, երբ ինչ-որ տեղ Ջեքսոնի երգերից մեկը հնչում է, նրանք դրանից եկամուտ են ստանում, եւ այսպիսով փորձում են պաշտպանել իրենց ունեցվածքը:
Ռեժիսորի ֆիլմը 4-ժամանոց է: Դրանում Ռոբսոնը եւ Սեյֆչաքը պատմում են, թե ինչպես են իրենց մեծացրել Ջեքսոնի առանձնատանը: Ռեժիսորը հաստատել է, որ հենց սեռական ոտնձգություններն ու դրանց հետեւանքներն են իր աշխատանքի հիմնական թեման: