Մայքլ Ջեքսոնի դամբարանը դատարկ է, նրա անունով գրություն չկա

Հրապարակման հեղինակի կարծիքով՝ դամբարանի վրա Ջեքսոնի անունով գրության բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ այնտեղ չկա նաև նրա մարմինը։
Տեսանյութի մեկնաբանությունները կասկած չեն թողնում այն բանում, որ այդ տեսությունը միանգամայն տարածված է երգչի երկրպագուների շրջանում։ «Դուք ճիշտ եք․ եթե նա այստեղ է թաղված, ինչո՞ւ մինչև հիմա չկա գրություն։ Ես հավատում են, որ նա ողջ է»,- գրում են նրանք։
Ջեքսոնի կենդանության վերաբերյալ նշաններից մեկը նրա երկրպագուները համարում են տարբեր փաստաթղթերում անհամապատասխանությունները, մասնավորապես՝ երգչի մահվան վերաբերյալ վավերագրության բացակայությունը ոստիկանական տեղեկատվական բազայում և մահվան վկայականում գրանցված սխալները։
