Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը          Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel»-ը       Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ    

31 հուն 2019 11:39

Տեսանյութ.Նույն փչացած համակարգն է,ոչ մի քայլ առաջ. Սևազգեստ մայրեր

Տեսանյութ.Նույն փչացած համակարգն է,ոչ մի քայլ առաջ. Սևազգեստ մայրերԻնչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր՝ կառավարության հերթական նիստի օրը, գործադիրի շենքի մոտ բողոքի ակցիաներ են ընթանում: Այստեղ են աջ ղեկով ավտոմեքենաների հարցով բողոք ունեցողները, սևազգեստ մայրերը և այլ քաղաքացիներ:
Որդի կորցրած մայրերից մեկի խոսքերով, որևէ տարբերություն չկա Հայաստանի ներկա իշխանությունների և նախկինների միջև: Նա վստահ է, որ իշխանությունները, ցանկություն ունենալու դեպքում, շատ արագ կարող են բացահայտել իրենց որդիների գործերը. «Ինչու են Բաղմանյանի նման շակալներին, Մանվելի նման գեներալներին, ովքոր լափել են զինվորների արյունը, այսօր ազատ արձակում»:
Մայրերի խոսքերով, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այնպես էլ այսօր կառուսել է, բացահայտում չի լինում, նույն ձեռագիրն է, փոփոխություն չկա, իրենք 9 ամիս սպասել են, սակայն որևէ քայլ առաջ չի եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր