ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել          Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը       «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում, կա վիրավnր    

01 փետ 2019 16:24

Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում.դժվար է հասկանալ. Ադրբեջանի ԱԳՆ

Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում.դժվար է հասկանալ. Ադրբեջանի ԱԳՆ«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:
«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր