Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին, կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ          Ողբերգական դեպք Մրգաշեն գյուղում, բժիշկներն արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը       Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է    

02 փետ 2019 10:44

«Գոնսալեսի» համար Սարգսյանների ընտանիքը պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահա. «Ժողովուրդ»

«Գոնսալեսի» համար Սարգսյանների ընտանիքը պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հայաստանի ու Չեխիայի իրավապահները համագործակցում են Սերժ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ Պրահայում Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերված Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մասնավորապես, Սարգսյանների ընտանիքն այս ընթացքում պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահայի քրեակատարողական հիմնարկի հաշվեհամարին, որպեսզի այս օրերին կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանը կարողանա իր կարիքները հոգալ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել, սակայն պարզեցինք, որ Նարեկ Սարգսյանը չունի պաշտպան, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է տեղեկության հետ կապված հրապարակել երկրորդ կողմի տեսակետը: Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու համար»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր