«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

02 փետ 2019 13:47

Մենք իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նվերներին, որոնք ժամանակ շահելու համար են

Մենք իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նվերներին,  որոնք ժամանակ շահելու համար են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի վերջին հայտարարությունը հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմացե թեզը, նշել է. «Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում անկյունաքարը հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է: Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել»:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀԺ-ի հետ զրուցում նշեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցչի արած հայտարարությունը զարգացումների տրամաբանական շարունակությունն է: «Կարծում եմ, որ այս պահին ունենք բավականին բարդ իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը ներքին սպառման համար արված հայտարարությամբ Ադրբեջանին ուղերձ հղեց՝ ասելով, որ նախկինում արծարծված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի կարող մեզ համար ընդունելի լինել: Ես կարծում եմ, որ գնալով ավելի կսրվի Ադրբեջանի հռետորաբանությունը: Մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների, որովհետեւ Ադրբեջանի այն քաղաքականությունը, որ սահմանի վրա՝ բանավոր պայմանավորվածություններով, կայունություն ապահովելը մեզ թմրեցնելու համար էր: Մենք իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նմանօրինակ նվերներին, պարգեւներին, որոնք ժամանակ շահելու համար են, որպեսզի սպառազինության համալրումների հաշվին այնպիսի առավելությունների հասնի, որն իրեն թույլ կտա գնալ այնպիսի գործողությունների, որն այսօր չենք էլ հաշվարկում»:
Հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հարցադրումը՝ «արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել», սպառնալիք է, Բաբաջանյանը պատասխանեց. «Մենք այդ սպառնալիքն ամեն օր պետք է դիտարկենք եւ ամեն օր պիտի պատրաստ լինենք այդպիսի զարգացման»:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը պետք է նման հայտարարություն աներ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Եթե դա ներքին սպառման համար արված հայտարարություն չի, դա իրերն իրենց տեղը դնելու եւ Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձեւակերպում էր: Մենք պետք է հասկանանք, թե ադրբեջանական կողմն ինչ զիջումների է պատրաստ, որից հետո հայկական կողմը պատրաստ է խոսել զիջումների մասին: Հայաստանը 1994 թվականից հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա մնա Մինսկի խմբի շրջանակներում»:  Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր