Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

02 փետ 2019 14:30

«Շշի Մելոյի» որդին չի կալանավորվել,միայն մեկ մասնակից է կալանավորվել

«Շշի Մելոյի» որդին չի կալանավորվել,միայն մեկ մասնակից է կալանավորվելԴատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` նշելով, որ նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար:
Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ զինված միջադեպի՝ 1995 թվականին ծնված բնակիչը Շանթ Մանուկյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է:
Նա մեղադրվում էր «Պարտեզ» ռեստորանում խուլիգանություն կատարելու մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։
Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր