Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես          Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները       Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում    

02 փետ 2019 16:53

2,5 միլիոն հետևորդ ունեցող Մերկելը կփակի ֆեյսբուքյան իր էջը

2,5 միլիոն հետևորդ ունեցող Մերկելը կփակի  ֆեյսբուքյան  իր էջըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ փակում է էջը: Որոշումը կանցլերը կապել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնը լքելու հետ:
«Կցանկանայի խնդրել Ձեզ հետագայում ևս հետևել իմ աշխատանքին՝ որպես դաշնային կանցլեր: Կարող եք հետևել ինձ դաշնային կառավարության ֆեյսբուքյան էջում կամ դառնալով իմ հետևորդը Instagram-ում»,- ասել է նրա, գրում է Deutsche Welle-ն:
Պարբերականը նշում է, որ սոցցանցում Մերկելի էջը բավականին ինֆորմատիվ էր, օրինակ՝ նրա էջից կարելի էր իմանալ, որ 64-ամյա քաղաքական գործիչը Լև Տոլստոյի և Ֆյոդր Դոստոևսկու ստեղծագործությունների երկրպագու է: Իսկ երաժշտական նախասիրություններից նշված էր՝ Ռիխարդ Վագներ և Գուստավ Մալեր, ինչպես նաև The Beatles, Karat խմբերը:
Կանցլերի էջն ուներ 2,5 միլիոն հետևորդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր