Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

04 փետ 2019 14:10

Տեսանյութ. Բախումներ՝ ոստիկանների հետ. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում

Տեսանյութ. Բախումներ՝ ոստիկանների հետ. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանումԱրմավիրի մարզի Արշալույս գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում։ Դեռ 2018-ի ամռանից սկսված ակցիաններն ընդդեմ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի որևէ կերպ չեն հանգուցալուծվում։ Օրեր շարունակ ցուցարարները, փակ պահելով գյուղապետարանի մուտքը, այսօր ոստիկանների կողմից հեռացվել են բռնի ուժով։
Ըստ ցուցարարների՝  ոմանք ստացել են նաև մարմնական վնասվածքներ։ Բախումների արդյունքում ոստիկաններին հաջողվել է բացել գյուղապետարանի մուտքը, սակայն արդեն կեսօր է, իսկ աշխատակիցները չեն ժամանել աշխատավայր։ Ցուցարարները հայտնեցին նաև, որ Զարզանդ Գրիգորյանն, ով հանդիսանում է Մանվել Գրիգորյանի եղբորորդին, անձամբ է խնդրել ոստիկաններին բացել գյուղապետարանի մուտքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր