Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

06 փետ 2019 13:36

Արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել.2 գլուխ, 2 սիրտ, 2 ստամոքս՝մեկ մարմնում

Արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել.2 գլուխ, 2 սիրտ, 2 ստամոքս՝մեկ մարմնումԵմենի մայրաքաղաք Սանայում ծնվել են արտասովոր սիամական երկվորյակներ. երկու երեխան ասես «փակված» են մեկ մարմնի մեջ: Երեխաները զույգ ներքին օրգաններ ունեն, բայց դրանք տեղավորված են ընդհանուր իրանում: Երեխաների մոտ ընդհանուր են նաեւ վերջույթները (երկուսի համար երկու ձեռք եւ երկու ոտք) եւ իհարկե՝ երկու գլուխ
Հիվանդանոցում, որտեղ դիցեֆալ երկվորյակները լույս աշխարհ են եկել, նախկինում երբեք չեն բախվել նման շեղման հետ. սա ամբողջ երկրի համար եզակի դեպք է:
Երկվորյակները ծնվել են հունվարին: Նրանք տղա են. ունեն 2 գլուխ, 2 սիրտ, 2 ստամոքս, 2 ողնաշար եւ ընդհանուր իրան: Բժիշկներից ոչ մեկը վստահ չէր, որ երեխաները ողջ կմնան, սակայն նրանց վիճակն առայժմ միանգամայն կայուն է: Մասնագետներն, այնուամենայնիվ, հնարավոր են համարում, որ կարող է տեղի ունենալ անկանխատեսելին, եւ ողջ կմնա եկվորյակներից միայն մեկը: Նրանց խոսքով՝ երեխաներին որակյալ օգնություն ցույց կտան միայն արտասահմանում՝ Եմենում բժշկության համար հիմա լավագույն ժամանակներ չեն:
Երկվորյակների հայրը, որն ընդամենը 20 տարեկան է, ասել է, որ չի ցանկանում բաժանել երեխաներին եւ պատրաստ չէ որոշել, թե նրանցից ով է ապրելու, ով՝ ոչ։
«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք երկուսն էլ ապրեն մեկ մարմնում։ Ես չեմ առարկում նրա դեմ, ինչ Աստված է տվել»,- ասել է տղամարդը։
Սերտաճումով ծնված երկվորյակներին ընդունված է «սիամական երկվորյակներ» կոչել։ Նման երեխաներ պատահում են մեկը 50-100 հազարից։ Նման երկվորյակներից միայն յուրաքանչյուր հինգերորդ զույգն է, որ ողջ է մնում ծնվելուց հետո։ Գիտական հիփոթեզներից մեկի համաձայն՝ սերտաճած երկվորյակները ձվաբջջի անհաջող կիսման հետեւանք են, որը հանկարծ ինչ-որ փուլում «սառչում» է։ Հետաքրքիր է, որ սիամական երկվորյակ աղջիկներ երեք անգամ ավելի շատ են ծնվում, քան տղաներ։ Գուցե բանն այն է, որ աղջիկները պարզապես ավելի հաճախ են հասնում ծնվելու պահին, այն դեպքում, երբ տղաները մահանում են դեռ ներարգանդային զարգացման ընթացքում։
Ամենահայտնի դիցեֆալ երկվորյակները, որ հասել են ավագ տարիքի, Էբիգեյլ եւ Բրիթանի Հենսել քույրերն են։ Նրանք այժմ 28 տարեկան են եւ մարդկանց մեծամասնության համար սովորական կյանքով են ապրում՝ աշխատում են, մեքենա վարում, կան սոցցանցերում, զբաղվում են սպորտով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր