Ծնվել են անսեռ,սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակ.երկու գլուխ, մեկ մարմին և մի քանի վերջույթ

The Daily Mail-ը հաղորդում է, որ երեխաներն ունեն չորս ձեռք, երկու ոտք, երկու սիրտ, երկու թոք եւ նրանք պատկանում են սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակին՝ դիցեֆալ պարապագներին: Այսինքն՝ կողերով միացած երկվորյակներ, որոնք ունեն երկու գլուխ, մեկ մարմին եւ մի քանի վերջույթ:
Պրիթին հղիության ժամանակ ՈՒՁՀ էր անցել, սակայն բժիշկները նրա մոտ ոչ մի պաթոլոգիա չէին հայտնաբերել: Նրանց կանխատեսումներով՝ կինը պետք է սովորական երկվորյակներ ծննդաբերեր, սակայն լույս աշխարհ եկան սիամական երկվորյակներ:
Բժիշկները հրաժարվում են առանձնացնել երկվորյալներին: Մի կողմից մարմնի ուժեղ դեֆորմացիայի պատճառով, նրանց սեռն անհայտ է եւ նրանց սեռական պատկանելիության համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Բացի այդ բարձր է հավանականությունը, որ առանձնանալուց հետո երեխաները չեն կարողանա քայլել, քանի որ նրանք ընդամենը երկու ոտք ունեն:
Սակայն երկվորյակների ծնողները եւ հարազատները չեն հանձնվում եւ ցանկանում են երեխաներին Նյու Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտ (AIIMS) տանել: Խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ Հնդկաստանի հյուսիսային Հարյան նահանգում ապրող ընտանիքը դրա համար ֆինանասական միջոցներ չունի: