Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, բայց շուտով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է.Թուրքիայում Ադրբեջանի դեսպան          Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար       Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք.Hetq.am    

07 փետ 2019 11:38

Թուրքերը վաղուց էին ծրագրում հայերի ոչնչացումը. սպանեցին 1.5 միլիոն անմեղ հայերի.ադրբեջանցի լրագրողը` Երևան այցի մասին

Թուրքերը վաղուց էին ծրագրում հայերի ոչնչացումը. սպանեցին 1.5 միլիոն անմեղ հայերի.ադրբեջանցի լրագրողը` Երևան այցի մասինԱդրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը պատմել է Հայաստան կատարած եռօրյա այցի մասին:
«Երևան կատարած այցս մեծ աղմուկ բարձրացրեց և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Երկու կողմերից անհավանական տարբերակներ էին հնչում և վճիռներ կայացվում: Երկու կողմերի ԶԼՄ-ները մրցակցում էին՝ ձգտելով լուսաբանել, գնահատական տալ և վճիռ կայացնել՝ չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում: Օրինակ, որոշ ԶԼՄ-ներ գրում էին, որ Turan-ը ՀՀ ԱԳՆ-ի համաձայնությամբ սկսել է աշխատանքը Հայաստանում, այլ ԶԼՄ-ներ ևս «ոչ մեծ» սադրանքներ էին անում՝ հայտնելով 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան այցի մասին» ,- գրում է Ադրբեջան վերադարձած լրագրողը:
Ադրբեջանական կայքերից մեկը նշում է, որ 2005-ից ադրբեջանցի լրագրողի առաջին այցն էր Երևան: Վերջին անգամ Հայաստան էր այցելել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը, ում «Ղարաբաղյան օրագիր» ռեպորտաժից հետո ձերբակալեցին և դատապարտեցին լրագրողական աշխատանքի համար: Իսկ 4 տարի անց Եվրոպական դատարանն արդարացրեց լրագրողին՝ իշխանություններին մեղադրելով հետապնդման համար: Ֆաթուլաևից հետո, կայքի խոսքով, ադրբեջանցի լրագրողներից որևէ մեկը չհամարձակվեց Հայաստան այցելել, և այդ պատճառով Հաջիևի այցը մեծ աղմուկ բարձրացրեց:
Հաջիևի խոսքով՝ այցի գաղափարը վաղուց է ծնվել: «Մի քանի ամիս հարցը քննարկվում էր Ադրբեջանի պետական մարմինների հետ, նույնքան ժամանակ՝ Հայաստանի ԱԳՆ-ի հետ: Ինչի՞ համար էր այդ այցը. կարևոր է հասկանալ այն հանրության տրամադրությունը, որի հետ մենք ռազմական հակամարտության մեջ ենք գտնվում: Հենց դա էր հիմնական նպատակը: Հայաստանի և հայերի համար կան հարցեր, որոնք որոշիչ նշանակություն ունեն. 1915-ի իրադարձությունները, հայկական եկեղեցու քաղաքական դերն ու Ղարաբաղը: Հենց այդ հարցերն էին ուշադրության կենտրոնում: Սկսեմ 1915-ի թեմայից՝ հաշվի առնելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն ու Բաքվի ցավագին արձագանքը: ՀՀ ԱԳՆ-ի թույլտվությունից հետո դիմում ներկայացվեց նաև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին: Պարոն Մարությանը հրավիրեց այցելել թանգարան, սակայն հարցազրույցից հրաժարվեց, իսկ թանգարանի աշխատակիցը հրաժարվեց պատասխանել հարցերին և միայն ցուցադրեց թանգարանի նմուշները: Հստակեցնող հարցերին պատասխանում էր կարճ՝ «չգիտեմ», «չեմ կարող ասել»: 1915-ի թեման առկա էր Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների հետ բոլոր հարցազրույցներում: Ցանկացած ժողովուրդ, որը զենքը ձեռքին պայքարում է անկախության համար, հպարտանում է թափված արյան համար, հայերի դեպքում այլ էր. թուրքերը պարզապես սպանեցին մեկուկես միլիոն անմեղ հայերի՝ կանանց և երեխաների: Սակայն դրան կա մեկ պատասխան՝ թուրքերը վաղուց էին ծրագրում հայերի ոչնչացումը, որպեսզի Թուրքիան մաքրեին քրիստոնյաներից: Եթե նույնիսկ հայերը զենք են բարձրացրել, ապա սպանել պետք չէր: Ահա այսպիսի մտքերով լքեցինք 1915-ի հուշակոթողը»,- պատմել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր