Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»          ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 փետ 2019 14:16

Որեւէ մեկն ինձ չի արգելում, չի լռեցնում,Ինձ լռեցնել չի ստացվի․ Ալեն Սիմոնյան

Որեւէ մեկն ինձ չի արգելում, չի լռեցնում,Ինձ լռեցնել չի ստացվի․ Ալեն ՍիմոնյանԵս ասել եմ, որ միջանկյալ լուծում ունեմ օրհներգի հետ կապված. շուտով ձեզ կտեղեկացնեմ, երբ պատրաստ լինի: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Թող որեւէ մեկին չթվա, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան գրեց կամ ասաց, դա դուրս եկավ օրակարգից կամ մտավ օրակարգ: Առավելեւս, որ ԱԺ-ի օրակարգում եւ «Իմ քայլը» խմբակցության օրակարգում ի սկզբանե չի եղել: Ես ասել եմ, որ քննարկում եմ ծավալելու, քննարկումը ծավալել եմ, այն ստացվել է շատ բուռն եւ շատ լավ: Քննարկումն ունենալու է իր տրամաբանական ավարտը, որի մասին շուտով ձեզ տեղյակ կպահեմ»,-ասաց նա:
Հարցին, թե իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ իրեն արգելել են խոսել կամ հայտարարություններով հանդես գալ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որեւէ մեկն ինձ չի արգելում, չի լռեցնում, նույնիսկ բուռն քննարկում էլ տեղի չի ունեցել: Կան տարբեր կարծիքներ, ես հարգանքով եմ մոտենում բոլորի կարծիքներին, լինի պարոն Ավինյանի գրասենյակի ղեկավարը, լինեն «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերները, ինչպես նաեւ մարդկանց, որոնք այստեղ ներկայացված չեն, արտախորհրդարանական ընդդիմությունը, հասարակ քաղաքացիները: Ես իմ անցած ճանապարհով, փորձով, կարծում եմ՝ ցույց եմ տվել, որ ինձ լռեցնել չի ստացվի»:

Հիշեցնենք՝ այսօր «Փաստ» թերթը գրել էր. «Մամուլում և սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի և դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլև հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:

Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու և Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:
Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով և հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:
Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռևս Ալեն Սիմոնյանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր