Տեսանյութ.Հայ ոսկերչի՝ թուրք սուլթանի համար պատրաստած բացառիկ հրացանը՝հազարավոր ադամանդներով և թանկարժեք քարերով
![Տեսանյութ.Հայ ոսկերչի՝ թուրք սուլթանի համար պատրաստած բացառիկ հրացանը՝հազարավոր ադամանդներով և թանկարժեք քարերով Տեսանյութ.Հայ ոսկերչի՝ թուրք սուլթանի համար պատրաստած բացառիկ հրացանը՝հազարավոր ադամանդներով և թանկարժեք քարերով](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549613924_maxresdefault.jpg)
«Թեև աշխարհում քչերին է հայտնի, սակայն Հայաստանը բարձրակարգ ոսկերիչների երկիր է, որոնցից որոշների արմատները դարերի պատմություն ունեն: Նրանց ստեղծած արվեստի գործերը բարձր են գնահատվում (սկսած Օսմանյան կայսրության դարաշրջանից), և եթե հավատանք արձանագրություններին, ապա հայերն աշխարհում առաջինն են մշակել մետաղն ու այն նախշազարդել»,-գրում է աղբյուրը՝ որպես ասվածի ապացույց բերելով հրացանը:
Ըստ տեղեկությունների՝ բացառիկ նմուշի հեղինակը սուլթանի քրիստոնյա ոսկերիչ Հովհաննես Աղա Դյուզն է: Նրա ստեղծած արվեստի գործը Մահմուդի համար ծառայել է որպես արարողակարգային օբյեկտ: Ոսկերչի վարպետության շնորհիվ հնարավոր է դարձել հրացանի մեջ տեղավորել նաև գրելու հարմարանքներ, ինչպես նաև ոչ պակաս ճոխ դաշույն:
«Հայազգի ոսկերիչներն Օսմանյան կայսրության ժամանակահատավածում համարվել են աշխարհում լավագույնը: Նրանք ոսկյա և արծաթյա իրեր պատրաստելուց զատ զբաղվել են նաև զենք-զրահի, ծիսական իրերի զարդարմամբ, թանկարժեք քարերի փայլեցմամբ: Եվ տեսնելով սուլթան Մահմուդ 1-ի համար պատրաստված աներևակայելի հրացանը՝ իսկապես չենք կարող չհամաձայնել, որ հայերը մեծ ճաշակ ունեն այս հարցում»,- եզրափակում է աղբյուրը։