Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

08 փետ 2019 13:22

Ո՞ւմ հավատաս...Սաշիկ Սարգսյանը վատ դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին

Ո՞ւմ հավատաս...Սաշիկ Սարգսյանը վատ դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,-նոյեմբերի 28-ին Իջևան քաղաքում նման հայտարարությամբ էր հանդես եկալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախընտրական շրջանում վարչապետի այս հայտարարությունը չհերքվեց Սաշիկ Սարգսյանի կողմից, ինչը շատերին տեղիք տվեց կարծելու, որ իրականում նա պատրաստվում է իր ունեցած 30 մլն դոլարը տալ  Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Եվ ահա, ամիսներ անց, Սաշիկ Սարգսյանի փաստաբանը հայտարարում է, որ իրենք երբեք էլ նման հայտարարություն չեն արել։ Իսկ լրատվամիջոցի ճշտող հարցին, թե այդ դեպքում ո՞վ էր Փաշինյանին ասել, որ Սաշիկ Սարգսյանը պատրաստվում է իր ամբողջ գումարը տալ պետությանը, փաստաբանը խորհուրդ էր տվել այդ մասին հարցնել հայտարարություն անողին։
Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել.
Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:
Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։
Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»
 
Ո՞ւմ հավատաս. արդյոք  Սաշիկ Սարգսյանը հետ է կանգնում իր խոստումից։ Ըստ էության, Սաշիկ Սարգսյանը վատ դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր