Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 փետ 2019 15:03

Կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել. քաղաքագետը` հայկական զորախմբի` Սիրիա ուղարկելու մասին

Արմեն Աշոտյանը հայկական զորախմբի Սիրիա ուղարկելու մասին գրառում է արել` նշելով, որ Փաշինյանը կոպտորեն խախտել է օրենքը, մասնավորպես, չի հրապարակվել  Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը, զորքը ուղարկվել է առանց միջազգային պայմանագրի:
Հարցին, թե ինչ խնդիրներ կարող են լինել` հատկապես հայկական զորքի անվտանգությունը երաշխավորելու գործում, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ասաց, որ բազմիցս անդրադառնալով այս հարցին` իշխանություններին ուղղված հարցեր ինքը նույնպես ունի: Մասնավորապես` ինչո՞ւ է հենց այս փուլում որոշում կայացվել Սիրիրա գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետներին, ինչո՞ւ են ականազերծողները գործուղվում հենց Դամասկոս, թեև նրանք Հայաստանի դրոշի ներքո են լինելու , սակայն` Ռուսասատանի ղեկավարության տակ: Արդյո՞ք որոշումը կայացնելիս հայկական կողմը հաշվի է առել ամերիկյան և եվրոպական գործընկերների կարծիքը: Ամիսներ առաջ մեր Անվտանգության Խորհրդի նախարարը հայտարարել էր` Հայաստանը ողջունում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, ինչին շատ կոշտ պատասխան էր ստացել ԱՄՆ պետքարտուղարությունից:
«Իհարկե մենք չունենք միջպետական համաձայնագիր: Ինչպես հասականում եմ` համաձայնությունը ձեռք է բերվել Պաշտպանության նախարարությունների միջև: Մենք չեն տեսել նաև սիրիկան կառավարության հրավերը: Հիշում եմ Պաշտպանության նախարարի հարցազրույցներից մեկը, որտեղ ասվում էր, թե համապատասխան հրավեր եղել է Սիրիայի Կառավարության կողմից, սակայն չի նշվում` կոնկրետ ո՞ր մարմնի կողմից է այդ հրավերը եղել»:
Քաղաքագետը ավելացնում է ամեն դեպքում կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր