Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

09 փետ 2019 10:45

Լեւոն Տեր–Պետրոսյանի հարցաքննությունը եղել է «շոու» Փաշինյանի ցուցումով. «Փաստ»

Լեւոն Տեր–Պետրոսյանի  հարցաքննությունը եղել է «շոու»  Փաշինյանի ցուցումով. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տեւել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձեւական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարեւոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել եւս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթեւ կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր