Քանի՞սն են պատրաստ պատերազմի.Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, ատամները սրած հարմար առիթի են սպասում          Դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռը՝ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի դեմ արշավի վերաբերյալ       Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է    

09 փետ 2019 13:37

Որքան էլ տարօրինակ է՝ հղիության ժամանակ սեքսով կարելի է զբաղվել, եթե...

Որքան էլ տարօրինակ է՝ հղիության ժամանակ սեքսով  կարելի է զբաղվել, եթե...Կարե՞լի է արդյոք հղիության ժամանակ սեքսով զբաղվել: Այսօր այս հարցը շատերին է հետաքրքրում: Իսկ ի՞նչ են ասում այս մասին մասնագետները:
Եթե հղիության ընդհատման եւ սեռական կյանքի համար հակացուցվող այլ պաթոլոգիաների վտանգ չկա, ապա սեքսով կարելի է եւ անգամ պետք է զբաղվել՝ ընդհուպ մինչեւ երրորդ եռամսյակ, պնդում են գերմանացի մասնագետները:
Նրանց խոսքով՝ սեքսով զբաղվելը բարելավում է արյան շրջանառությունը, ինչը հատկապես կարեւոր է հղիության ընթացքում, քանի որ պտղին բավարար քանակով նուտրիենտներ եւ  արյան նորմալ մատակարարարում է անհրաժեշտ:
Եթե ինչ-որ պատճառներով արյան շրջանառության ինտենսիվությունը նվազում է, ապա կանոնավոր սեքսով զբաղվելը կօգնի որոշակի հորմոնների արտադրման հաշվին վերակագնել այն:
Հետաքրքիր է, որ շատ կայանք պնդում են, որ հղիության ժամանակ ավելի ուժեղ օրգազմ են զգում: Դա բացատրվում է էստրոգեն եւ պրոգեստերոն հորմոնների արտադրության ավելացմամբ. էստրոգենի մակարդակի բարձրացման շնորհիվ արյան ուժեղ հոսք է առաջանում դեպի կոնք, ինչը դրական ազդեցություն է ունենում կնոջ գրգռման վրա:
Հղիության ժամանակ սեքսը էնդորֆինների մակարդակի բարձրացման հաշվին բարելավում է քնի որակը: Այս հորմոնները դրական ազդեցություն ունեն ապագա մայրերի քնի որակի վրա: Բացի այդ, էնդորֆինները ակտիվորեն պայքարում են հոգնածության եւ կանանց արգելակող այլ նախանշանների դեմ:
Եվ վերջապես, սեքսն ամրապնդում է իմունային համակարգը, որը հղիության ժամանակ բնականոն կերպով թուլանում է, որպեսզի կնոջ օրգանիզմը չհեռացնի պտղին: Ապացուցվել է, որ սեքսի շնորհիվ կնոջ արյան մեջ ավելանում է A դասի իմունոգլոբուլինի մակարդակը եւ դրանով իսկ իմունիտետը ամրապնդվում է, ինչը կարեւոր է հիվանդություններին դիմակայելու հարցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր