24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և վրшերթի ենթարկել մրգավաճառին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց          ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը, որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում.Euroactive       Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով    

12 փետ 2019 15:40

Եթե Սիրիայի ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը դա կանի օրենքի տառին համապատասխան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:
«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ կարող եմ ևս մեկ բան նշել, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: Իհարկե, միևնույն ժամանակ, այդ հարցում կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասել է նախարարը:

Փետրվարի 8-ին հայտնել էինք, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հասել է Սիրիա՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր