Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 փետ 2019 18:00

Խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ

Խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը հատկապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ նրա թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
«ՆԳՆ Մոսկվայի ԳՔՎ ԳՎ-ն հունվարի վերջին հատկապես խոշոր չափերի խարդախության փաստով (ՌԴ Քր.օր. հոդ. 159, մաս 4) քրեական գործ է հարուցել։ Գործի շրջանակներում արդեն կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ճշտելով, որ գործով անցնող հիմնական անձը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։

Միեւնույն ժամանակ, Ջիգարխանյանի պաշտպանությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավելի վաղ իրավապահները երկու անգամ հրաժարվել էին այդ հոդվածով գործ հարուցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այդ հոդվածով պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում 10 տարով։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մինչ այդ  մեղավոր էր ճանաչվել  Ջիգարխանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՌԴ Քր.Օր հոդ. 137, մաս 1), նրան նշանակվել է 200 ժամ պարտադիր աշխատանքի պատիժ։ Դատարանը նաեւ մասամբ բավարարել է դերասանի հայցը իրեն բարոյական վնաս հասցնելու վերաբերյալ եւ պարտադրել նրա նախկին կնոջը վճարել 200 հազ. ռուբլի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր