Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

20 փետ 2019 11:43

Թրամփը որոշել է հասնել ամբողջ աշխարհում հոմոսեքսուալության դեկրիմինալիզացիային

Թրամփը որոշել է հասնել ամբողջ աշխարհում հոմոսեքսուալության դեկրիմինալիզացիայինԱՄՆ նախագահի ադմինիստրացիան որոշել է հասնել ամբողջ աշխարհում հոմոսեքսուալության դեկրիմինալիզացիային: Այս մասին հայտնում է NBC News-ը:

ԱՄՆ-ում կամպանիա է սկսվում՝ ուղղված այն պետություններին, որտեղ հոմոսեքսուալիզմը համարվում է հանցագործություն: Ծրագիրը ղեկավարելու է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ադմինիսրացիայում ամենաբարձր պաշտոն ունեցող բացահայտ գեյը:

Կամպանիայի հիմնական թիրախներն են Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կարիբյան ավազանի երկրները: Այսօր ընդհանուր առմամբ կա 72 երկիր, որտեղ հոմոսեքսուալիզմը քրեորեն պատժելի արարք է: Այդ երկրներից 4-ում դրա համար գործում է մահապատիժ:

Ենթադրվում է, որ ամերիկյան նախաձեռնության պատճառն Իրանում երիդասարդ համասեռամոլին մահապատժի ենթարկելն է:

Իրանն ԱՄՆ-ի ոխերիմ հակառակորդն է, սակայն հստակ է, որ ամերիկյան նախաձեռնությունը չեն ողջունելու նաև Վաշինգտոնի բարեկամ երկրներ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, ԱՄԷ-ն և Աֆղանստանը, որտեղ ևս համասեռամոլությունը քրեորեն պատժելի է, գրում է NBC News-ը:

Այսօր աշխարհում 24 երկրում գեյ-ամուսնությունները թույլատրված են, իսկ 28-ում թույլ են տալիս քաղաքացիական ամուսնություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր