Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

20 փետ 2019 14:18

Առանց հեշտոցի եւ արգանդի ծնված կնոջը վիրահատել են եւ աղիների հյուսվածքներից նոր հեշտոց պատրաստել

Առանց հեշտոցի եւ արգանդի ծնված կնոջը վիրահատել են եւ աղիների հյուսվածքներից նոր հեշտոց պատրաստել37-ամյա Տարա Գրաթոնն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, չնայած արտաքինից նրա սեռական օրգանները «նորմալից» չեն տարբերվում: Տարան երազում է մայրանալու մասին եւ հանուն դրա ենթարկվել է աղիների հյուսվածքների օգտագործմամբ հեշտոցի վերականգնման բարդ վիրահատության: Հիմա նա սպասում է դոնորական արգանդի պատվաստման հերթին, որից հետո, հնարավոր է, կարողանա հղիանալ:
Տարան հազվագյուտ բնածին արատ ունի՝ Մայեր-Ռոկիտանսկի-Քյուսթեր-Հաուզերի համախտանիշ, որի պատճառով սեռական ներքին օրգանները դեռեւս ներարգանդային կյանքի ընթացքում ինչպես հարկն է չեն զարգանում: Տարայի մոտ այս համախտանիշի ամենածանր ձեւն է. նրա մոտ բացակայում է հեշտոցային ուղին, արգանդը, արգանդի վզիկը, ֆալոպյան փողերը եւ երիկամներից մեկը:
Տարան համախտանիշի առկայության մասին իմացել է 14 տարեկանում: Նա վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ մասնագետները վերականգնել են հեշտոցը՝ օգտագործելով աղիների հյուսվածքները:
Հիմա Տարան հանդիպում է 34-ամյա Սթյուարթ Փրեթսվելի հետ, նրանք երազում են երեխա ունենալու մասին: Տարան դոնորական արգանդի պատվաստման սպասողների հերթում է: Նախկինում բժիշկներն ասում էին, որ Տարան երբեք չի կարողանա սեփական երեխաներ ունենալ, քանի որ նա ձվարաններ եւս չունի: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք սխալվում են. Տարան, այնուամենայնիվ, ձվարաններ ունի, ուստի կկարողանա կենսաբանական երեխաներ ունենալ՝ նույնիսկ եթե նրանց ինքը չծննդաբերի, այլ օգտվի փոխնակ մոր ծառայությունից: Ի դեպ, եթե նա, այնուամենայնիվ, ստանա դոնորական արգանդ, բացառված չէ, որ ինքն էլ կարողանա հղիանալ եւ ծննդաբերել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր