Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

21 փետ 2019 15:21

Արթուր Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարության և Տեր-Պետրոսյանի գործունեության հետ կապված ստուգումներ անցկացնելու մասին

Արթուր Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարության և Տեր-Պետրոսյանի գործունեության հետ կապված ստուգումներ անցկացնելու մասինԴատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։
«Իհարկե, Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասաց նա։

Արթուր Վանեցյանը պնդեց՝ քաղաքական հետապնդման որեւէ հարց չկա. «Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որեւէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից: Ես շատ կարճ պազաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկավ եւ մենք ստիպված էինք արձագանքել», - նշեց ԱԱԾ տնօրենը։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար. «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձեւակերպված, որի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ», - ասաց նա։
ԱԱԾ տնօրենը շեշտեց, որ անմեղության կանխավարկած չի խախտվել. «Ընդհանրապես, անմեղության կանխավարկած խախտվելու բան չկա. Քննչական դեպարտամենտի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել քրգործ ու մեղադրանք առաջադրել»:
Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիքասելով՝ դրա մեջ մտնում են Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունի։
«Քոչարյանների ընտանիքը որեւէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Արթուր Վանեցյանը նշեց, որ պետք չէ անձնավորել այս հարցը։
Իսկ թե Լևոն Տեր-Պետրոյանի հետ կապված՝ հնարավո՞ր են նույնպես լինեն ստուգումներ, ուսումնասիրություններ՝ իր ղեկավարաման տարիների ժամանակահատվածում և աղմկտոտ բացահայտումներ ի հայտ գան, Ա. Վանեցյանը հավաստիացրեց, որ իրենց ոչինչ չի կաշկանդում նման ուսումնասիրություններ անել. «Եթե լինեն համապատասխան փաստեր, հանցակազմ, իհարկե, կլինեն նաև ուսումնասիրություններ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր