Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

25 փետ 2019 17:53

Սառցաբեկոր մի քաղաքի չափով. ինչ վտանգ է պարունակում ճեղքվածքն Անտարկտիդայի սառցադաշտում

Սառցաբեկոր մի քաղաքի չափով. ինչ վտանգ է պարունակում ճեղքվածքն Անտարկտիդայի սառցադաշտումԱրեւելյան Անտարկտիդայում է գտնվում Բրանտա սառցադաշտը։ 1956-ից այստեղ աշխատում են Halley գիտական կայանները. նրանց բնակիչները հետազոտում են հարավային մայրցամաքի մթնոլորտն ու կառուցվածքը (այստեղ 1985-ին առաջին անգամ հայտնաբերվել է օզոնային անցքը), տեղեկացնում է Nat-geo-ն։
Սառցադաշտի կենտրոնին մոտ ճեղքվածք կա, որը վերջին 35 տարիներին մտահոգվելու տեղիք չէր տալիս։ Բայց վերջերս այն նորից սկսել է մեծանալ դեպի հյուսիս՝ տարեկան 4 կիլոմետր արագությամբ։ Այս դինամիկան տագնապալի է, բայց կանխատեսումները հատկապես բացասական են այն հաշվառմամբ, որ 2016 թվականի հոկտեմբերին սառցադաշտում ի հայտ եկավ երկրորդ ճեղքվածքը՝ այսպես կոչված Հելոուինյանը։ Այն շարժվում է դեպի արեւելք։

Եթե ճեղքվածքները միանան, սառցե զրահից կպոկվի մի կտոր, որն այժմ շարժվում է դեպի Ուեդելի ծով։ Նրա մակերեսը 1,7 հազար քառակուսի կիլոմետր է, դա երկու անգամ ավելի մեծ է Նյու Յորքից (783 քառակուսի կիլոմետր) եւ մակերեսով համադրելի է Սանկտ Պետերբուրգի (1403 քառակուսի կիլոմետր) կամ Լոնդոնի հետ (1572)։ Եվ թեեւ անտարկտիկական չափումներով  դա ամենամեծ սառցաբեկորը չէ (նայեք իսկական հսկաներին), բայց Բրանտա սառցադաշտի համար, որի դիտարկումները սկսվել են 1915-ին, դա ռեկորդ է։
NASA-ի սառցաբանների կարծիքով՝ հետագա իրավիճակը կախված է այն բանից, թե որտեղ տեղի կունենա երկու ճեղքվածքի միացումը։ Իսկ այժմ մասնագետները ռիսկի աստիճանը Halley բեւեռակայանի համար գնահատում են VI, որը 2016-2017 թվականներին արդեն հեռու են տեղափոխել ճեղքվածքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր