Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել          Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով       Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել    

26 փետ 2019 16:03

Սխտորը, գլուխ սոխը կօգնեն քաղցկեղի կանխմանը. հետազոտություն

Սխտորը, գլուխ սոխը կօգնեն քաղցկեղի կանխմանը. հետազոտությունՉինացի գիտնականները հայտնել են այն մթերքների մասին, որոնց գործածումը կարեւոր դերակատարում ունի կոլորեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի եւ դրա ելունդի չարորակ ուռուցք) կանխարգելման գործում: Կլինիկական ուռուցքաբանության՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սխտորը, գլուխ սոխը եւ պրասը կարող են նվազեցնել չարորակ նորագոյացությունների այս տեսակի զարգացման հավանականությունը:
Գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են կոլորեկտալ քաղցկեղով 833 հիվանդների եւ 833 առողջ մարդկանց մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպես տարիքը, սեռը, բնակության վայրը, ինչպես նաեւ սննդակարգը: Պարզվել է, որ սոխ սիրող մարդկանց շրջանում կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը 79 տոկոսով ցածր է, նրանց համեմատությամբ, որոնք այս բույսն իրենց սննդակարգի մեջ են ներառում նվազագույն քանակությամբ:
Գիտնականների կարծիքով՝ սոխի եւ սխտորի մեջ պարունակվում են հատուկ միացություններ, որոնց շնորհիվ էլ հասնում են բուժական արդյունքի: Ստացած արդյունքների հետ կապված՝ մասնագետները կարեւորում են կոլորեկտալ քաղցկեղի առաջնային կանխարգելման գործում կենսակերպի փոփոխությունների դերը պարզելու հետագա հետազոտությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր