Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

17 հուն 2022 13:32

Կղանքի չափի փոփոխությունը, օրինակ՝ ավելի նեղ կղանքը, կարող է կոլոռեկտալ քաղցկեղի նշան լինել

ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 50 000 մարդ է մահանում կոլոռեկտալ քաղցկեղից: Այն քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառն է: Քաղցկեղի այս տեսակը հաճախ կարելի է բուժել, եթե վաղ հայտնաբերվի, Eat This, Not That!-ին ասել է բժիշկ Գեթին Ուիլյամսը։ Բժիշկը նաեւ անվանել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտանիշները։

Կղանքում արյունը կամ աղիքի արյունահոսություն առաջանում է, երբ քաղցկեղը քայքայել է հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի լորձաթաղանթի արյունատար անոթները: Այս արյունահոսությունը սովորաբար ցավոտ չէ: Թութքը նույնպես կարող է արյունահոսություն առաջացնել, թեեւ արյունը սովորաբար ծածկում է կղանքը, այլ ոչ թե խառնվում դրա հետ: Ամեն դեպքում, եթե կղանքում կամ կղանքի վրա արյուն է հայտնաբերվում, պետք է դիմել բժշկի։

Կղանքի չափի փոփոխությունը, օրինակ՝ ավելի նեղ կղանքը, կարող է կոլոռեկտալ քաղցկեղի նշան լինել: Այս ախտանիշն առաջանում է ուռուցքից, որը մասամբ արգելափակում է հաստ աղիքը կամ ուղիղ աղիքը, ինչի հետեւանքով կղանքը դուրս է գալիս նեղացած խողովակի միջով, ինչպես ատամի մածուկն է դուրս գալիս: Գրգռված աղիքի համախտանիշը նույնպես կարող է նմանատիպ կղանք առաջացնել: Եթե կղանքի նեղացումը շարունակվում է 3 օրից ավելի, պետք է դիմել բժշկի։

Լուծը եւ փորկապությունը կարող են հերթագայել եւ ուռուցքի հետեւանք լինել, որը խոչընդոտում է կղանքի նորմալ անցումը հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի միջով:

Սպազմը կան որովայնի ցավերը կարող են առաջանալ գազերի եւ փքվածության պատճառով՝ ուռուցքի կողմից աղիների խցանման հետեւանքով:

Աղիների դատարկվելուց հետո փքվածության կամ թերի դատարկման զգացումը նույնպես կարող է կոլոռեկտալ քաղցկեղի հետեւանք լինել:

Թուլությունը եւ հոգնածությունը քաղցկեղի ընդհանուր ախտանիշներ են, բայց կարող են առաջանալ նաեւ այլ հիվանդություններից:

Այս ախտանիշները կարող են առաջանալ նաեւ բարորակ (ոչ քաղցկեղային) հիվանդություններից, ինչպիսիք են թութքը կամ գրգռված աղիքի համախտանիշը: Եթե դուք ունեք այս ախտանիշներից որեւէ մեկը, դա չի նշանակում, որ դուք ունեք կոլոռեկտալ քաղցկեղ, բայց եթե դրանք շարունակվում են ավելի քան մի քանի շաբաթ, պետք է դիմել բժշկի՝ պատճառը գտնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր