«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

27 փետ 2019 11:47

Դավիթ Տոնոյանն իր հայտարարությամբ չի վախեցնի մեզ. Ադրբեջանի ԱԳՆ-ն

Դավիթ Տոնոյանն իր հայտարարությամբ չի վախեցնի մեզ. Ադրբեջանի ԱԳՆ-նԱդրբեջամնի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ պատերազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը չի հապաղելու և անցնելու է հարձակման:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նման հայտարարություններով Բաքվին հնարավոր չէ վախեցնել: Հարևան երկրի արտգործնախարարությունը Ղարաբաղյան գոյամարտում իրենց պարտությունը հիմնավորել է ներքին պառակտումներով՝ հավելելով, որ հիմա նման բան չի կարող լինել: Փոխանցում է Sputnik.az-ը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Դավիթ Տոնոյանը «պատկերացում չունի, թե ինչ է ռազմավարությունը, հարձակումն ու պաշտպանությունը»:
Ադրբեջանի ՊՆ-ը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Տոնոյանը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
«Նրա պոպուլիստական հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին»,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր