Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

27 փետ 2019 15:04

Ուսուցիչների աշխատավարձերն էլ կբարձրանան. Արայիկ Հարությունյան

Վայրիվերումներ կան վերջին 9 ամիսներին, որովհետեւ այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք, որի մասին խոսում ենք, ցավոտ են եւ պետք է դրանց առերեսվենք, բայց այս փուլն էլ կանցնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ հանդիպմանը հոսել են շատ հարցերի վերաբերյալ. «Պատասխանել եմ մոտավորապես 15-16 պատգամավորի հարցերի, բայց եւս 15-16 պատգամավոր գրանցված էր եւ որոշեցինք, որ հանդիպումը կշարունակենք մարտի 19-ին»,-ասաց նա:

Հարցին, թե թիրախային հարցերը որոնք էին, նախարարը պատասխանեց. «Դպրոց՝ սկսած ծրագրերից, չափորոշիչներից, վերապատրաստումներից, տնօրենների ընտրության կարգից, ուսուցիչների նշանակումներից, ավագ դպրոց, ներառական կրթություն եւ այլն»:

Դիտարկմանը, թե ուսուցիչների մոտ բողոք է հասունանում, անգամ մտածում են բողոքի ակցիաներ անելու մասին՝ կապված աշխատավարձերի հետ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Նման քննարկումներ կան եւ թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը մեր օրակարգում է, առաջնային խնդիրներից է: Երեկ էլ մարզպետների հետ մեծ քննարկում ենք ունեցել այդ հարցով: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք արդեն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում արդեն կա սեպտեմբերից  աշխատավարձը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Մենք նաեւ խնայողությունների հաշվին այդ միջոցները կանենք: Եթե դա սեպտեմբերից անենք, ճնշում չի լինի բյուջեի վրա, հաջորդ տարվա բյուջեի վրա կլինի:
Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ իրականացնում են «ուսուցիչ» նախագիծը. «Սեպտեմբերից արդեն կլինի եւ ուսուցիչների վերապատրաստման համակարգ ենք ներդնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր