Տեսանյութ.Մինչև չփոխենք մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալ

Թևան Պողոսյանը նշեց, որ կառավարման համակարգում թիվ մեկ խնդիրը հաղորդակցվելու պակասն է.«Քաղաքական հաղորդակցությունը մեզ մոտ միշտ խնդիր է եղել: Շատերն են հարցնում՝ ճի՞շտ է կառավարության կառուցվածքային փոփոխությունը: Իսկ մեզ հետ հաղորդակցվե՞լ են, որ հասկանանք, թե ի՞նչ են ուզում անել: Մինչև չներկայացնեն տեսլականը՝ դժվար է գնահատական տալ: Եթե բացատրեն, միգուցե պարզվի, որ շատ էլ ճիշտ ու լավ որոշում է: Ես սպասում եմ ԱԺ-ում քննարկումներ սկսելուն, այդ հաղորդակցմանը, մանրակրկիտ բացատրելուն: Պետք է ասեն, թե ի՞նչն է նպաստել մտածել, որ կառուցվածքային փոփոխության դեպքում ավելի էֆեկտիվ են աշխատելու: Հիմա միայն կցկտուր տեղեկություններ ունենք: Անհրաժեշտ է սկսել հանրային խոսքը տեղ հասցելու խնդրից,
որից հետո պետք է բացատրել ու հիմնավորել»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ռուբեն Աղուզումցյանն էլ նշեց, որ անկախ նրանից, թե կառավարման ձևը, ոճը ինչպիսին է, հարցն այն է, որ Հայաստանում դեռ լիարժեք չեն գնահատում, գիտակցում, որ կառավարիչը դա մասնագիտություն է. «Պետք է անպայման սովորել: Տնտեսագիտական համալսարանն ունի կառավարիչ պատրաստելու համակարգ, բայց հոգեբանություն չեն անցնում, ես հարց եմ տալիս՝ եթե խոսքը վերաբերում է մարդկանց կառավարելուն, ինչպե՞ս կարող են մարդկանց կառավարել՝ առանց իմանալու մարդուն: Դա անհնար է: Դրա համար հաճախ օրենքներն են առաջնային դեր ունենում, քան մարդը: Մենք մինչև չփոխենք մեր մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալ»,- նկատեց Ռուբեն Աղուզումցյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում