Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել
Իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե։ Այսօր նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։
«Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի՝ անգամ այսքան ապօրինություններից և ընտրակեղծիքներից հետո, ինչպես նաև մի ամբողջ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 50 հազարից ավելի ձայների «գողությունից» հետո, իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե։ Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել»,-նշել է նա։
