Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

28 փետ 2019 15:27

Հերթը հասավ Սիրուշոյին.Կստուգվեն նրա համերգների ֆինանսական տեղաշարժերը

Հերթը հասավ Սիրուշոյին.Կստուգվեն նրա համերգների ֆինանսական տեղաշարժերը Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կատարված ֆինանսական խնդրահարույց գործողությունների թեման: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Ասում են, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Ասում են նաև, որ զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր