Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 մար 2019 16:18

Ինչպիսին կլինի մարտ ամիսը

Ինչպիսին կլինի մարտ ամիսըԱԻՆ-ը հրապարակել է մարտի կլիմայական բնութագիրը՝ ըստ մարզերի:
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+8C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -4...-6C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-24C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 25-35 մմ):
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -10...-15C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +10...+15C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-33C, առավելագույնը՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 40-60 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -10...-14C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +14...+18C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-28C, առավելագույնը՝ +22...+25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-40 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -5...-8C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +19...+21C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16C, առավելագույնը՝ +27...+30C):
Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 40-50 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+7C, լեռնային շրջաններում` 0...-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչեւ -2...-50C, լեռնային շրջաններում՝ -10...-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+200C, լեռնային շրջաններում՝ +12...+150C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-220C, լեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27...+280C, լեռնային շրջաններում՝ +17...+200C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 50-80 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+90C, նախալեռնային շրջաններում` +1...+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչեւ 0...-40C, նախալեռնային շրջաններում՝ -6...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+250C, նախալեռնային շրջաններում՝ +12...+170C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-150C, նախալեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+320C, նախալեռնային շրջաններում՝ +23...+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-75 մմ):
Երեւան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+60C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -3...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-250C, առավելագույնը՝ +26...+280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման՝ 40 մմ):




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր