Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 մար 2019 13:30

Մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար,երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է

Մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար,երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված էՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում Ադրբեջան առաջին այցը հագեցած էր, գրում է «Sputnik Georgia» գործակալությունը:
Այցը, գործակալության խոսքով, արդյունավետ էր. Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը:
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներից է: Երկու երկրներին կապում են ոչ միայն առևտրատնտեսական կապերը, այլ նաև գլոբալ նշանակության ծրագրերը: Սակայն կան չլուծված խնդիրներ, որոնցից մեկը վրաց-ադրբեջանական սահմանին դեմարկացիա-դելիմիտացիայի հարցն է: Մոտ 30%-ն է»,- նշում է գործակալությունը:
Վրաստանի և Ադրբեջանի նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Թուրքիայի հետ համատեղ ծրագրերին:
«Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Բաքու-Սուփսա նավթամուղի կառուցումը դեռևս 1990-ական թթ. մեծ իրադարձություն դարձավ: Այն թույլ տվեց նավթամուղով կապել Կասպից և Սև ծովերը: Դրանից հետո կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթա- և գազամուղները: Մենք՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կյանքի կոչեցինք այդ ծրագրերը»,- ասել է Ալիևը:
Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Ադրբեջանից զբոսաշրջիկների հոսքը կավելանա: «Կարծիքներ փոխանակեցինք նաև զբոսաշրջության զարգացման մասին: Անհրաժեշտ է զարգացնել նաև այդ ոլորտը»,- ասել է նա:
Գործակալությունը գրում է նաև, որ հանդիպման ընթացքում երկու կողմերը ջերմ խոսքեր են շռայլել:
«Մեր ժողովուրդները դարերով միասին են եղել: Մենք ապրել ենք եղբայրության և բարեկամության պայմաններում: Եվ այսօր այդ կապերը մեր միջպետական կապերի հիմնական գործոններից են: Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այդ հիմքով»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական սահմանին դեմարկացիա-դելիմիտացիայի հարցին՝ նշելով, որ Ադրբեջանի հետ Վրաստանն ունի ընդհանուր 446 կմ երկարությամբ սահման, որի մեկ երրորդը դեռևս դելիմիտացված չէ:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այցի ընթացքում Վրաստանի նախագահն իրեն դրսևորել է որպես փորձառու քաղաքական գործիչ՝ խոսելով տարածքային ամբողջականության խնդրի մասին:
Զուրաբիշվիլին աղմկահարույց հայտարարություն է արել՝ ասելով.
«Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»:
Ադրբեջանական լրատվամիջոցների խոսքով՝ Վրաստանի նախագահը «լավ գիտի միջազգային իրավունքն ու հստակ հասկանում է դրա կարևորությունը»:
Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան այցն ավարտվել է պաշտոնական ընթրիքով: «Մեր գործընկերությունը կամրապնդվի և կխորանա բոլոր ուղղություններով: Մենք պետք է ուժեղացնենք միմյանց, ինչը հիմք կհանդիսանա ողջ տարածաշրջանի և մեր քաղաքացիների բարեկեցության համար»,- եզրափակել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նշենք, որ Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այցելությունը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր