Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 մար 2019 18:36

Նոր իշխանությունից պետք չէ հիասթափվել, պետք է ստիպել, որ աշխատեն. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը խոսեց ՀՀ  ներքին և արտաքին քաղաքական զարգացումների շուրջ:
Ըստ Հայկ Մարտիրոսյանի ներքաղաքական վիճակը շարունակում է նախկին ճահճային վիճակում մնալ, արտաքին քաղաքականությունը նույնպես անհասկանալի է.«Տեսնում ենք ճահճացում, որոշ դեպքերում՝ անգամ հետընթաց։ Ցավոք սրտի, առաջընթացը համակարգային չէ, և փոփոխությունները լուրջ հույսեր չեն ներշնչում․ հին, փտած, նեխած համակարգը գնացել է, բայց կարելի է ասել, որ դրա բազում սյուներ՝ այդ թվում ֆինանսական համակարգն ու կադրերը, պահպանվել են, ուստի կարելի է ասել, որ այլևս չենք կարողանում կառավարել այն իրավիճակը, որը ստեղծել ենք: Արտաքին քաղաքական առումով անհայտ և անհասկանալի է, թե որ ուղղությամբ է գնում երկիրը։
Անհասկանալի է, թե որն է արտաքին քաղաքականության դոգման, այն պարագայում, երբ հայտարարվել է, որ ռեվերսներ չեն լինելու, ստացվում է ամեն ինչ դառնում է ռեվերանս։ Այսօր Հայաստանում ունենք շատ լուրջ խնդիր՝ չունենք գաղափարախոսություն, չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ուզում գնալ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով։ Հետևաբար, առանց գաղափարի և գաղափարախոսության մենք վարում ենք օրվա մենեջմենթ, որի շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, դա անթույլատրելի է: Հասարակությունն էլ չպետք է անընդհատ ներման գրեր տա իշխանություններին։ Նա պարտավոր է անվերապահորեն ճնշել այս իշխանություններին՝ հասնելու համար այն ամենին, ինչը ինքն ակնկալում է նոր իշխանությունից։ Ես մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, որ նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել: Պետք չէ հիասթափվել, պետք է ստիպել, որ աշխատեն»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր