Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 մար 2019 18:00

«Դրանք կեղծ են». Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն անհիմն է համարում իր հասցեին հնչող մեղադրանքները

«Դրանք կեղծ են». Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն անհիմն է համարում իր հասցեին հնչող մեղադրանքներըԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ հիմնադրամը խորապես մտահոգված է Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններով։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը խորապես մտահոգված է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական եւ քաղաքական շրջանակների որոշակի մի հատված զբաղված է մեր եւ մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով: 
Դրանք հանգեցրեցին կիրակի գիշերը տեղի ունեցած Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության երիտասարդների միջեւ միջադեպի:
Մենք դատապարտում ենք անձի նկատմամբ այս եւ բոլոր տեսակի հարձակումները, ինչպես նաեւ բոլոր նրանց, որոնք առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում դիմել ողջամիտ եւ իրազեկված երկխոսության։ Բայց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի դեմ հնչած մեղադրանքներն ամբողջովին կեղծ են:
Բոլոր տեսակի պնդումները, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը նպատակ ունի վնասել ԵՊՀ հեղինակությանը, կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են»:
Հայտարարությունում նաեւ ասվում է, որ իրենք դատապարտում են բոլոր նրանց, որոնք փորձում են պառակտել հասարակությունը, վախի եւ բռնության քաղաքականությամբ:
Անդրադառնալով «Ռեստարտ» ուսանողական խմբին դրամաշնորհ տալու նպատակներին՝ Լարիսա Մինասյանը նշեց, որ «Ռեստարտին» տրվել է 20 հազար դոլար, որի հիմքում եղել է մասնակցային եւ իրազեկված մասնակցություն ապահովել բուհի ուսանողական կյանքում եւ ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելու գործընթացը։
«Ռեստարտն» իր ստեղծման օրից զբաղված է եղել հենց դրանով, եւ վերջերս նաեւ կազմակերպության ղեկավարը ստացել է բարձր պարգեւ։ Մեր կողմից նախապայմանը լինում է այն, ինչը գրված է դրամաշնորհային հայտում, դրանից դուրս մենք ոչինչ չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտն» այս ամենն արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույն է՝ ինչ որ ասենք, թե փաստաբան Հայկ Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է նաեւ մեր ցուցումով»,- շեշտեց Լարիսա Մինասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր