Հայկական կողմը պետք է աչալուրջ լինի.Ադրբեջանն էլի է փորձելու սահմանից մարդկանց առևանգել
Պարզ է, որ Կարեն Ղազարյանը պետք էր Իլհամ Ալիևի վարչակարգին, որպեսզի ունենան ինչ-որ խաղաքարտ իրենց երկու դիվերսանտներին, ովքեր դատված են Արցախում, վերադարձնելու համար: Սա շատ բարդ իրավիճակ է ստեղծել: Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Էլիբեգովայի կարծիքով, Ադրբեջանն էլի է փորձելու սահմանից մարդկանց առևանգել. «Մենք նախկինում էլ ենք դեպքեր ունեցել, որ Ադրբեջանը մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց առևանգել է, ներկայացրել նրանց որպես դիվերսանտ և ահաբեկիչ: Ցավոք, այդ պրակտիկան Ադրբեջանը փորձելու է շարունակել այնքան, մինչև իրենց ուզածին հասնեն»:
Փորձագետի խոսքերով, հայկական կողմը պետք է աչալուրջ լինի. «Սա վերաբերում է սահմանամերձ գոտու բնակիչներին: Հնարավոր է, որ նրանց հետ աշխատանքներ տանելու խնդիր կա: Իսկ Կարեն Ղազարյանի մասով պետք է անել այնպես, որ նրան ողջ ու առողջ վերադարձնենք: Սա նուրբ հարց է, չափից շատ աղմուկը կարող է խանգարել, դրա համար ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»: