Դիմակավորված ավազակային հարձակում. Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են՝բողոքում են բնակիչները

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղը անօգնական կնոջը քարշ է տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը թափանցիկ կպչուն ժապավենով կապել և ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթյա, ոսկյա թևնոց, մատանի, ականջօղեր և դիմել փախուստի։
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տուժածի հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հույս էլ չունենք, որ Չարենցավանի ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն։ Մեռան քաղաքում տներ ու ավտոմեքենաներ թալանելով։ Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են, բնակիչներին էլ հույս են տալիս, թե հանցագործությունները կբացահատվեն, սակայն թանաքը դեռ չչորացած՝ հերթական հանցագործությունն է տեղի ունենում։ Բաց դեմքերով հանցագործությունը Չարենցավանում չի բացահայտվում, ուր մնաց՝ դիմակով։ Էնպես որ, հույս չկա, որ Չարենցավանում կվերանա հանցագործությունների թիվը, իսկ ոստիկանությունն էլ կամ կբացահայտի, կամ կկատարի հանցագործությունների նախականխման աշխատանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։