Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 օգոս 2021 13:41

Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Քաջարանում 3 անձ, գիշերով դարանակալել են շենքի մուտքում, ապա թաքստոցից դուրս գալով հարձակվել են նախապես թիրախավորած Քաջարանի բնակչի վրա, սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարների տեղը:  Արդյունքում 58-ամյա տղամարդուն սպանել և նրա բնակարանից հափշտակել են 4.972.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ոսկյա զարդեր, բիժուտերիա: Հարուցված քրեական գործի և նախաքննության ավարտի մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, մուտք են գործել Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկը և դարանակալել նկուղային հարկում:

Հաջորդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, շենքի բակում 58-ամյա տղամարդու անցուդարձը հսկող՝ քննությամբ դեռևս չպարզված հանցակցից տեղեկություն ստանալով այն մասին, որ 58-ամյա տղամարդը պատրաստվում է խանութից վերադառնալ բնակարան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դուրս են եկել թաքստոցից ու չորրորդ հարկի հարթակում բռնել են Քաջարանի բնակչին:

Սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պարանոցից բռնելով և բերանը փակելով՝ նրան իջեցրել են շենքի նկուղ, որտեղ պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարների տեղը: Ստանալով բացասական պատասխան՝ տղամարդիկ կպչուն ժապավենով կապել են նաև նրա բերանը, որից հետո, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, բութ առարկաներով հարվածներ են հասցրել նրա գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի հետևանքով 58-ամյա տղամարդը մահացել է:

Այնուհետև, տուժողի գրպանից հանելով բանալիների կապոցը՝ նրանցից մեկը մնացել է նկուղում, իսկ մյուս երկուսը, բարձրանալով չորրորդ հարկ, բացել են դռան փականը և մուտք գործել բնակարան, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 4.972.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ոսկյա զարդեր, բիժուտերիա:

Բնակարանի շքամուտքում նկատելով տուժողի որդուն՝ տղամարդիկ անակնկալի են եկել և դիմել փախուստի, որի ընթացքում նրանցից մեկի բջջային հեռախոսն ընկել է գրպանից և մնացել դեպքի վայրում:  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ՝ ուղարկվել դատախազին:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված երեք տղամարդկանց հանցագործության կատարմանն օժանդակություն ցուցաբերած երկու անհայտ անձանց նկատմամբ քրեական գործի նյութերն անջատելու և վարույթ ընդունելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր