Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

09 մար 2019 13:10

Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվելԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»,- ասաց նա:

Նշենք, որ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր   ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս  մարտի 7-ին ձերբակալվել էր՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր