Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

11 մար 2019 13:50

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբԱդրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա:
«Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր