Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

12 մար 2019 17:30

Տեսանյութ. Ադրբեջանցիներն արդեն կարողանում են 200 կիլոմետրից թիրախ խոցել 30 մետր ճշգրտությամբ. Փորձագետ

Տեսանյութ. Ադրբեջանցիներն արդեն կարողանում են 200 կիլոմետրից թիրախ խոցել 30 մետր ճշգրտությամբ. ՓորձագետԱռաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։
«Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը մեզ համար նորություն չէ։ Իսկ այսօր առավոտյան «Պոլոնեզի» հաշվարկներն են տագնապով արվել, որը նոր են ձեռք բերել Բելառուսից։ Մյուս առումներով այս զորավարժություններում աննախադեպ ոչինչ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վովա Վարդանովը։
Ըստ նրա, այս զորավարժությունները նախորդներից նույնիսկ սցենարով չեն տարբերվում, այն կրկին կրում է հարձակողական բնույթ։ Նախատեսված սցենարի համաձայն՝ զորավարժության ընթացքում զինվորները փորձելու են նոր դիրքեր գրավել և կանգնեցնել հակառակորդի հակահարվածը։
«Այս ամենն իրականության մեջ եղել է 2016 թվականի ապրիլին։ Իրականության մեջ որևէ աննախադեպ բան չկա, թուրքը պատրաստվում է, և բնական է, որ հակառակորդը ձեռք է բերել նոր զենք և դրանք կիրառում է»,- շեշտեց Վովա Վարդանովը։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, սակայն, բոլորովին հակառակ կարծիքն ունի: Ըստ նրա՝ այս զորավարժություններն իրենց բնույթով ու տեխնիկական հագեցածությամբ աննախադեպ են։
«Աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն զարգանում է, ինչը շատ բաների մասին կարող է խոսել, որ այս զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում։ Այս զորավարժություններում ադրբեջանական զինուժի առջև դրվել է բավականին բարդ մարտական առաջադրանք։ Եթե նախկինում Ադրբեջանի զինված ուժերը նախապես ստանում էին օբյեկտի տվյալները և խոցում, հիմա ադրբեջանական հաշվարկների առջև ավելի բարդ խնդիր կա, նրանք են հայտնաբերում և խոցում։ Այսօր առավոտյան 200 կմ-ից թիրախավորել և խոցել են 30 մետր ճշգրտությամբ։ Թիրախներն ընտրված են հայկական դիրքերի նմանությամբ»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ այս զորավարժություններն աննախադեպ են նաև նրանով, որ, եթե նախկինում ադրբեջանական ավիացիան աշխատում էր վերգետնյա թիրախների վրա, ապա այսօր նրանք գնել են հատուկ թիրախներ, բարձրացրել օդ և կործանիչներով խոցել, այսինքն՝ պատրաստվում են օդային մարտերի։
«Առաջին անգամ կիրառվել է հակատանկային կառավարման կոմպլեքս, որը կարող է թիրախավորել 2 կմ-ի վրա։ Զինատեսակներ կան, որոնք երբեք չեն կիրառվել, դրանք արդեն խոսում են շատ բաների մասին, սա նշանակում է, որ, երբ պատերազմ սկսվեց, ադրբեջանական զինուժն իր ուժերը սահմանագծից տեղափոխելու է մինչև Երևանի խորքերը։ Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ 2019 թվականը լինելու է վճռորոշ։ Տարին, կարելի է ասել, նոր է սկսվում, բայց նրանք արդեն երրորդ զորավարժությունն են անցկացնում»,- ընդգծեց Վան Համբարձումյանը։
Նա նաև նկատեց, որ պատահական չէ, որ այս զորավարժություններն ընթանում են Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ, որը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, և այդ ճնշումները կլինեն։
Մանրամասները տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր