Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 մար 2019 12:24

Կիրկորովի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվողը խոստովանել է՝ պատվիրատուն Մաքսիմ Գալկինն է

Կիրկորովի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվողը խոստովանել է՝ պատվիրատուն Մաքսիմ Գալկինն էԴաղստանցի Հիդիրնաբի Կուզաևը, ով մեղադրվում է Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչություն պատրաստելու մեջ, հայտարարել է, որ պայթյունի նպատակը եղել է երգչի սպանությունը՝ Մաքսիմ Գալկինի պատվերով: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբանին:
Կուզաևը հայտնել է, որ 2017 թվականին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը և 2 միլիոն ռուբլի խոստացել Կիրկորովի սպանության համար: Նրա խոսքերով, Գալկինը ցանկացել է սպանել Կիրկորովին, քանի որ խանդել է Ալլա Պուգաչովային: Երիտասարդը համաձայնվել է, ինչից հետո ստացել է մեկ միլիոն ռուբլի կանխավճար, հեռախոս և սիմ-քարտ:

Կուզաևը խնդրել է հարցաքննության կանչել Գալկինին, Կիրկորովին և Պուգաչովային, ինչպես նաև կազմակերպել առերեսում: Քննությունը որոշել է, որ ցուցմունքի նպատակն է քննության չհիմնավորված ձգձգումը, ինչի համար էլ միջնորդությունը մերժվել է:
Ամեն դեպքում փաստաբանը մտադիր է ստուգել այդ վարկածը:
Մաքսիմ Գալկինը մեկնաբանություններ չի տվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր